Պեկինի Օլիմպիական խաղերի շրջանակում Պուտին-Զելենսկի հանդիպում առայժմ չի նախատեսվում. Պեսկով

29.01.2022 - 19:39 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ այլ երկրների ղեկավարների հետ, ովքեր փետրվարի 4-ին Պեկինում ներկա կլինեն ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված են մի շարք խիստ սահմանափակումներ կիրառել ինչպես մարզիկների, այնպես էլ հյուրերի, այդ թվում՝ պաշտոնյաների համար: Ուստի հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում»,- նշել է Պեսկովը:

Այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում շփում Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև, Պեսկովը պատասխանել է. «Ներկայումս նման հանդիպում նախատեսված չէ, թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող»:

ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Պուտինը պատրաստվում է բանակցություններ վարել միայն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Վլադիմիր Պուտինը ՉԺՀ կմեկնի փետրվարի 4-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ