ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 3.11.2020 - 17:40
3.11.2020 - 17:40 դիտում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:
Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:
Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ