Պարզվում են ամուսինների մահվան հանգամանքները

Աննա Կոստանյան 11.04.2022 - 16:23
11.04.2022 - 16:23 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Իջևան քաղաքի բնակիչ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իջևան բժշկական կենտրոնից 2022 թ. ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանությանը հակելը) 1-ին մասով հարուցվել է թիվ քրեական գործ։

Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում ևս՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական  անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ամուսիններ են. որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ