Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Աննա Կոստանյան 23.01.2023 - 18:13
23.01.2023 - 18:13 դիտում

Հունվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4868 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 128 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 109, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 4, չամրակապված վարելու՝ 125, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 123 իրավախախտումներ։ 361 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 575-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 132-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1633 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 107 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 82, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 39 իրավախախտումներ։ 65 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 353-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 31-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 9 անձ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ