Պարգևատրվել են գրադարանավարները

Աննա Կոստանյան 8.10.2021 - 17:24
8.10.2021 - 17:24 դիտում

Գրադարանավարների օրվա առիթով Շիրակի մարզային գրադարան է այցելել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը: Գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը փոխմարզպետին է ներկայացրել գրադարանը, ունեցած ռեսուրսներն ու տեխնիկական հնարավորությունները: Փոխմարզպետը շնորհավորել է գրադարանավարներին, մաղթել առողջություն ու բեղուն աշխատանքային գործունեություն: Գրադարանի աշխատակիցներին հանձնվել են նաեւ պատվոգրեր:

Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը փոխմարզպետին է ներկայացրել մրցանակը, որ շնորհվել է գրադարանին՝ որպես լավագույն մարզային գրադարան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ