Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն․ Մակրոն

5.10.2023 - 22:41 դիտում

Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն, պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ․ դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել ՀՀ տարածքն ու նրա բնակչությանը։ Հիմա պահանջների, հստակության, պարտավորությունների, մասնավորապես ռազմական աջակցության ժամանակն է, որի մասին հայտարարել է Ֆրանսիան, բայց ոչ պատժամիջոցների ժամանակը, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսությունը Ադրբեջանի հետ»,- ասել է նա Գրանադայում (Իսպանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան ամեն ինչ անում է Հայաստանին աջակցելու համար, «այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) բնակչության համար»։

«Հիմա գլխավորը (արցախցիների) ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանի խնդիրն է»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ հավելելով, որ «անհրաժեշտ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ տարածաշրջանում ցանկացած ապակայունացումից խուսափելու համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ