Պատերազմի ընթացքում վիրավորներին սպասարկած ԲԿ-ները պետությունից փոխհատուցում են ստացել. Արսեն Թորոսյան

Աննա Կոստանյան 13.01.2022 - 17:10
13.01.2022 - 17:10 դիտում

Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցները հնարավորություն են տվել ապահովելու բոլոր հրատապ առողջապահական միջոցառումների իրականացումը: Խորհրդարանի քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն բժշկական հիմնարկները, որոնք սպասարկել են վիրավորներին, նաև Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, ստացել են փոխհատուցում պետության կողմից:

Բուժհաստատություններն ընդունել են շուրջ 7500 վիրավորի: Գումարի մի մասն ուղղվել է նաև շտապօգնության մեքենաների ձեռքբերմանը, քանի որ, ըստ Թորոսյանի, այդ օրերին եղած պարկը սկսել էր արագ մաշվել: Հանգանակված միջոցներից պետությունը ԴՆԹ հետազոտության սարքեր է ձեռք բերել՝ զոհերի մարմինների նույնականացումն արագ կազմակերպելու համար:

«Լայնածավալ այս պատերազմը ցույց տվեց, որ մեկ հոսքագծի աշխատանքը բավարար չէ այս գործընթացն արագ իրականացնելու համար: Որոշում կայացվեց ևս մեկ հոսքագիծ գնելու: Մեկ ամսվա ընթացքում մենք շատ դժվարությամբ աշխարհի տարբեր տեղերից հավաքել ենք, և հունվարի 15-ին հոսքագիծը սկսել է գործել: Այդ ժամանակ թողունակությունն օրական մոտ 50 նմուշ էր: Այն մեզ թույլ է տվել մինչև մարտ-ապրիլ բոլոր նմուշները վերջացնել»,- ասաց առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ