Պատերա՞զմ ԶԼՄ-ների ու հասարակության դեմ

Հրաչ Սահակյան 23.02.2021 - 18:44
23.02.2021 - 18:44 դիտում

Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Նախագծում առաջարկվում է արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնք անանուն են կամ որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները։ Այս մասին ասվում է ԱԺ կայքում։ Նախագծի հեղինակները նշում են՝ այն չի սահմանափակելու ազատ խոսքը կամ խոչընդոտելու լրատվության աշխատանքը, մինչդեռ լրագրողներն այլ կարծիք ունեն: Նշենք, որ աղմկահարույց նախագծի հեղինակների վեցից հինգը նախկին լրագրողներ են։ Դեռ առաջին առաջարկվող փոփոխությունը չմարսած՝ հաջորդը ներկայացրեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ»: Նախկին իմ քայլական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքում այսպես է որակել Սիմոնյանի ներկայացրած նախագիծը: Դատախազությունն էլ հեղինակային օրենսդրական անակնկալ ունի. իշխանության ներկայացուցիչներին վիրավորելուց քրեական պատասխանատվություն կսպասվի 5 միլիոն, զրպարտելուց տասը միլիոն դրամ: Փոփոխությունները վերաբերում են եւ՛ լրատվամիջոցներին, եւ՛ անհատներին: Վերոնշյալները կրկնելու դեպքում գումարի կրկնապատկում, մինչեւ անգամ ազատազրկում կսպասվի: Օրենսդրական փոփոխությունը դրված է հանրային քննարկման: Քաղաքական բեմը պատրաստ է, վարագույները բացվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ