Պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը տրվեց Էմմա Պալյանին

Գոհար Ստեփանյան 23.03.2021 - 10:51
23.03.2021 - 10:51 դիտում

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը; ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված, բայց լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին:

Այնուհետև պատգամավորը ԱԺ ամբիոնից երդվեց՝ ստանձնելով իր լիազորությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ