Պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու և ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Աստղիկ Խաչատրյան 10.12.2021 - 11:15
10.12.2021 - 11:15 դիտում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Կարգավորումները նախատեսում են պատասխանատվություն նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու և ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում:

Լրատվամիջոցն այդ պարագայում պատասխանատվություն է կրելու:

«Այս նախագիծը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, ընդամենը նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարեցվում են անանուն աղբյուրներին»,- ավելի վաղ պարզաբանել էր Թագուհի Ղազարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ