Պապիկյանն ու Վոյչեխ Վիշնևսկին քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 10.08.2023 - 18:32
10.08.2023 - 18:32 դիտում

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանայի անվտանգությանն առնչվող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ