Ավտովթար Որոտան-Շամբ ավտոճանապարհին․ կա զոհ

Աստղիկ Խաչատրյան 10.08.2023 - 20:26
10.08.2023 - 20:26 դիտում

Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան-Շամբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մետր գլորվել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Մ․-ն տեղի ուժերով Սիսիանի ԲԿ հոսպիտալացնելու ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ