Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

Աննա Կոստանյան 9.03.2023 - 18:07
9.03.2023 - 18:07 դիտում

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ