Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

9.03.2023 - 19:14 դիտում

Ադրբեջանի նախագահը Բաքվի 10-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական նորմալ հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։

«Հայաստանի հետ 2022 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը, այնուհանդերձ, հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե, իբր, Հայաստանն է դանդաղեցնում կարգավորման գործընթացը: Ալիևը մեղադրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, նրա պնդմամբ, շուրջ 30 տարվա ընթացքում ոչնչի չի կարողացել հասնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ