«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները կարող են իրենց ծառայությունն իրականացնել բնակության վայրին մոտ զորամասում

Աննա Կոստանյան 7.12.2022 - 17:28
7.12.2022 - 17:28 դիտում

Արդյոք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները հնարավորություն ունե՞ն ծառայությունն իրականացնել իրենց բնակավայրերին մոտ: Ազգային ժողովում պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այո՛, հնարավոր է ընտրել ծառայության վայրը, առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել, և ղեկավարությունը կընդառաջի, նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ»,- ասաց նախարարը:

Պապիկյանն ավելացրեց, որ զինծառայողների ու նրանց ծնողների հետ աշխատանք է տարվելու՝ մեխանիզմն առավել պարզ մատուցելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ