Պաշտպանության նախարարությունը մարտավարաշարային պարապմունքներ է անցկացրել

Աննա Կոստանյան 16.08.2021 - 17:33
16.08.2021 - 17:33 դիտում

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմա­կերպ­ման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ՝ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև՝ ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ