Վարչապետի որոշման համաձայն՝ մի շարք գերատեսչություններում պաշտոնից ազատումներ և նշանակումներ են եղել:
Ըստ այդմ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սիմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մեկ այլ որոշման համաձայն՝ Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ:
Արման Պետրոսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից:
Բոլոր որոշումները՝ այստեղ:
