Պաշտոնանկություններ ՔԿ-ում և ՆԳՆ-ում՝ աղմկահարույց սպանություններից հետո

Աստղիկ Խաչատրյան 26.09.2025 - 20:41
26.09.2025 - 20:41 դիտում

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ` քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից մի քանի օր հետո պաշտոնից ազատվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը:

Նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է, որ ազատման պատճառը աղմկահարույց սպանությունն է:

Պաշտոնանկություն է եղել նաև Քննչական կոմիտեում. Հրաչյա Ղազարյանն ազատվել է կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Կոմիտեից չեն պատասխանել՝ արդյոք Ղազարյանի ազատումը ևս կապ ունի սպանության հետ, թե ոչ:

Փարաքարի համայնքապետն ու ընկերը սպանվել են սեպտեմբերի 23-ին՝ Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տան դիմաց՝ դիմակավորված անձի արձակած կրակահերթից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ