Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

14.08.2022 - 20:11 դիտում
Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը․
«Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։
Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։
ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։
Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»։

 

Հարգելի քաղաքացիներ,

Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի վերաբերյալ անհրաժեշտ…

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Воскресенье, 14 августа 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ