Պայթյուն Ֆրանսիայի հարավի մթերային խանութներից մեկում. կան զոհեր

14.02.2022 - 20:37 դիտում

Յոթ մարդ է զոհվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում մթերային խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանենը՝ գրում է Euronews-ը։

Մահացածների թվում կա երկու երեխա, չորս մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածք։ Նրանցից մեկը ցած է նետվել երկրորդ հարկից՝ փորձելով փրկվել հրդեհից։

Սեն-Լորան-դե-լա-Սոլանկ կոմունայում տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է շենքի առաջին հարկում գտնվող կոմերցիոն տարածքում, որի կողքին հայտնաբերվել են գազի բալոններ։ Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք բալոննե՞րն են պայթյունի պատճառը: Միջադեպից վնասվել է նաև 11 բնակարան, փլուզման սպառնալիքի պատճառով տարհանվել են հարևան տների բնակիչները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ