Պայթյուն Սանկտ Պետերբուրգի սրճարանում. տուժածների թիվը հասել է 32-ի

Աննա Կոստանյան 3.04.2023 - 13:37
3.04.2023 - 13:37 դիտում

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է, 10 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16 հոգու, այդ թվում՝ 14-ամյա աղջկա, վիճակը միջին ծանրության է, 5 մարդունը՝ բավարար։ Նրանք ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը ստացիոնար պայմաններում, հայտնում են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է Interfax-ը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կիրակի Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ է դարձել ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Պայթյունի գործով կասկածվում է ոմն Դարյա Տրեպովան, որին արդեն ձերբակալել են։ Նա այդ օրը լրագրողին գիպսե արձանիկ է նվիրել: Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող էր տեղադրված լինել ինքնաշեն պայթուցիկ սարք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ