Պայթյուն՝ Հորդանանի ռազմապահեստներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Գոհար Ստեփանյան 11.09.2020 - 10:41
11.09.2020 - 10:41 դիտում

Պայթյուն է որոտացել Հորդանանի Էզ Զարկա քաղաքի արվարձանում գտնվող ռազմամթերքի պահեստում: Պայթյունի հետևանքով, որին հաջորդել է հրդեհը, մահացել է 2 մարդ, ևս 3-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտնում է Sky News Arabia-ն:

Հեռուստաալիքի ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ոչ բնակելի թաղամասում՝ Ալ  Գաբավի շրջանի ռազմամթերքի ապասարքավորված պահեստներից մեկում:

Հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ