Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքներում

Գոհար Ստեփանյան 28.04.2021 - 10:42
28.04.2021 - 10:42 դիտում
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։

«Ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The halo trust կազմակերպությունը, միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։ Սպասվող պայթյունների մասին կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ։ Հեռ.-911, 047 94 09 11»,- ասված է հաղորդագրությունում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ