Չինաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 51-ի

Աննա Կոստանյան 23.07.2021 - 14:58
23.07.2021 - 14:58 դիտում

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել է անվտանգ շրջաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):

Հուլիսի 16-ից Հենան նահանգում սկսվել են սաստիկ անձրևներ, որոնք հորդացումներ են հարուցել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ