Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Աննա Կոստանյան 1.05.2024 - 12:04
1.05.2024 - 12:04 դիտում

Չինաստանի հարավում ավտոճանապարհի փլուզման հետևանքով կա 19 զոհ, տուժել է 31 մարդ, գրում է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, հավելում է ՏԱՍՍ-ը։

Փլուզումը տեղի է ունեցել մայիսի 1-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:10-ին (ապրիլի 30-ին Երևանի ժամանակով 22:10-ին) Մեյչժոուում՝ Մեյչժոու-Դաբու մայրուղու հատվածում: Այն միացնում է Գուանդուն և Ֆուցզյան նահանգները։

Փլուզման հետևանքով մինչև 18 մեքենա արգելափակվել է մայրուղու հատվածում, հայտնում է CCTV հեռուստաալիքը։ Լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ կամրջի 7-8 բացվածքներ փլվել են։ Կամուրջի մոտ երևում է, որ փոսից, որտեղ մեքենաներն են ընկել, բոցեր ու ծուխ է դուրս գալիս։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ