Չինաստանը հաջողությամբ իրականացրել է անօդաչու ուղղաթիռի փորձարկում

23.07.2022 - 22:12 դիտում

Չինական AVIC ընկերությունը AR500-BJ տախտակամածային անօդաչու ուղղաթիռի հաջող փորձարկում է իրականացրել ծովում:

Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տվյալով՝ փորձարկումների ընթացքում սարքը մի քանի հաջող թռիչք և վայրէջք է կատարել Տյանցզին քաղաքի մոտ՝ ջրային տարածքում:

Նշվում է, որ ուղղաթիռը կարող է իրականացնել մի շարք խնդիրներ՝ տեղափոխել բեռներ, կատարել որոնողափրկարարական առաջադրանքներ, պարեկային և հակահրդեհային գործողություններ, ինչպես նաև կարող է կիրառվել ռադիոակտիվ և քիմիական նյութերի արտանետումների հայտնաբերման համար: Ուղղաթիռը կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով՝ հակառակորդին թիրախավորելու կամ հարվածներ հասցնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ