Չերնոմորսկ նավահանգստից դուրս է եկել ուկրաինական գյուղմթերքով ևս երկու բեռնանավ

13.08.2022 - 17:47 դիտում

Ուկրաինական գյուղմթերքով երկու բեռնանավ դուրս են եկել Չերնոմորսկ նավահանգստից՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Բարբադոսի դրոշի ներքո Fulmars նավը 12 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Թուրքիայի Իսքենդերուն քաղաք։ Իսկ Մարշալյան կղզիների դրոշի ներքո THOR նավը Թեքիրդաղ է տեղափոխում 3 հազար տոննա արևածաղկի սերմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ