Չեչնիայի լեռներում կորել Է 14 մարդուց բաղկացած խումբը

Աննա Կոստանյան 8.02.2021 - 17:21
8.02.2021 - 17:21 դիտում

Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում կորել Էր 14 մարդուց բաղկացած խումբը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հանրապետության արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ դա տեղի Է ունեցել Բամութայի շրջանում: Տեղի բնակիչները նախօրյակի վաղ առավոտյան ուղեւորվել են ղանձիլ հավաքելու, որից հետո կապի դուրս չեն եկել: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Չեչնիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ կորածներին փնտրում են տասնյակ մարդիկ՝ փրկարարներ, հրշեջներ, ՆԳ նախարարության աշխատակիցներ եւ կամավորներ: ԱԻՆ-ից որոնողական գործողություններին մասնակցում Էր 43 մարդ, այդ թվում՝ կինոլոգիական հաշվարկը: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ կորածներն ինքնուրույն դուրս են եկել Արշտի գյուղի շրջանում գտնվող անտառից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ