Չեղարկվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ը Երևանից ՌԴ չվերթերը, մյուս ուղղություններով փոփոխություններ չկան. FLYONE ARMENIA

Աստղիկ Խաչատրյան 17.12.2021 - 12:01
17.12.2021 - 12:01 դիտում

FLYONE ARMENIA ընկերությունից տեղեկացնում են, որ չեղարկվել են դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ը բացառապես Երևանից ՌԴ նախատեսված բոլոր չվերթերը։

Տարածված հայտարարությունում ընդգծվում է՝ պատճառը ընկերությունից անկախ ի հայտ եկած հանգամանքներն են, այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունները:

Ավիաընկերությունից վստահեցնում են, որ կապահովվի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է դեկտեմբերի 15-ին ու 16-ին չեղարկված չվերթերի ուղևորների տեղափոխումը։

«Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120 %-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։

Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական ու անհատական կապի մեջ մնալ դեպի ՌԴ բոլոր չվերթերի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։

Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»,- ասված է ընկերություն հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ