Չելյաբինսկի մարզում կործանվել է ՌԴ ԱԴԾ-ի ուղղաթիռը, բոլորը զոհվել են

Աննա Կոստանյան 29.08.2023 - 15:52
29.08.2023 - 15:52 դիտում

Չելյաբինսկի մարզում ՝ Պրուդնի գյուղի մոտակայքում, կործանվել է ՌԴ ԱԴԾ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը։

Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Արտակարգ ծառայություններում նշել են, որ նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկայի խափանումն է:

Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ