«Չե՛նք վճարելու». շիրակցի արտագնա աշխատանքի մեկնողներն ընդդեմ հարկ վճարելու «նոր վերաբերմունքին»

Հրաչ Սահակյան 23.02.2024 - 19:41
23.02.2024 - 19:41 դիտում

Հենց հարկ վճարելու վերաբերմունքի փոփոխությունն էլ բազմաթիվ Շիրակցի արտագնա աշխատանքի մեկնողների հասցրել էր Շիրակի մարզպետարանի դիմաց: Քաղաքացու վրդովմունքի պատճառը վերջին օրերին աղմուկ բարձրացրած օրենսդրական պահանջն է, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողները պարտադիր հարկ են վճարելու նաև Հայաստանում: Արտագնա աշխատանքի մեկնողների խոսքով, եթե մեր երկրում համապատասխան պայմաններ լինեին,  իրենք աշխատանք չէին փնտրի արտերկրում , բայց հիմա ստացվում է՝  վաստակած գումարը կրկնակի պետք է հարկվի, նախ Ռուսասանում 13, հետո նաև Հայաստանում 7 տոկոսի չափով: Չվճարելու դեպքում կկիրառվի տուգանք, որի նախադեպը,  ինչպես պարզվեց,  արդեն կա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ