Չգործող քարհանքում ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

Աննա Կոստանյան 23.09.2025 - 11:59
23.09.2025 - 11:59 դիտում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Բաղրամյան-Շենիկ ճանապարհին գտնվող չգործող քարհանքի տարածքում։
Նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով 3 նռնակ, տարբեր տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ