Ուր էլ գնար վերջակետը թատրոնն էր. նշվեց թատրոնի միջազգային օրը

Աստղիկ Խաչատրյան 27.03.2024 - 17:37
27.03.2024 - 17:37 դիտում

Ժամանակի ընթացքում աշխատելով ամեն դետալի վրա Սամվել Լաճիկյանը ներկայացրեց հայ թատերարվեստի կարկառուն դեմքի, Գյումրու կոլորիտային վառ դեմքերից մեկի, մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանի հիշատակին նվիրված ջրաներկ աշխատանքը: Թատրոնի միջազզգային օրը նման ձևաչափով միջոցառում կազմակերպելով՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը նպատակ ուներ հավուր պատշաճի անդրադառնալ թատերական գործիչների մասնագիտական տոնին, զուգահեռ հարգանքի տուրք մատուցել կոլորիտ-տիկնոջ հիշատակին: Այս օրը Սիրանուշ Ղուկասյանի համար միշտ էլ բացառիկ է եղել,- փաստում է դուստրը:Ուր էլ գնար՝ նրա վերջակետը թատրոնն էր,- հավելում է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ