Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 24.06.2026 - 20:08
24.06.2026 - 20:08 դիտում

Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ ընդգծել է կանանց աճող դերը դիվանագիտական ծառայությունում և առավել ակտիվ ներգրավվածությունն ի նպաստ ավելի ամուր երկխոսության, խաղաղության և անվտանգության։

«Գլոբալ բարդ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում կին դիվանագետները շարունակում են առանցքային դեր ունենալ բազմակողմ լուծումների առաջմղման և միջազգային գործընկերությունների ամրապնդման գործում։

Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50% կանայք են»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ