Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 307 քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

Աստղիկ Խաչատրյան 28.10.2021 - 11:15
28.10.2021 - 11:15 դիտում

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված է քովիդ պացիենտներին սպասարկող 27 բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ անընդհատ զբաղված է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 քաղաքացի: Թոքի օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ դելտա շտամն առանձնանում է վարակելիությամբ:

«Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավականին ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ: Այս պահին էլ ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ