Ուկրաինան Օդեսայում ՌԴ հյուպատոսին անցանկալի անձ է հայտարարել է և 30 օր ժամանակ տվել հայրենիք վերադառնալու համար

Աննա Կոստանյան 27.04.2021 - 15:46
27.04.2021 - 15:46 դիտում

Օդեսայում ՌԴ հյուպատոսը անցանկալի անձ է հայտարարվել և պետք է Ուկրաինան լքի 30 օրվա ընթացքում՝ փոխանցում է РИА Новости-ն:

Կիևում ընդգծել են, որ դա Մոսկվայի համարժեք քայլերի պատասխանն է:

Նախօրեին Ռուսաստանն անցանկալի անձ էր հայտարարել Ուկրաինայի դեսպանության աշխատակցին. նա նույնպես պետք է հայրենիք վերադառնա մինչև ուրբաթ: Ավելի վաղ ՌԴ-ը հեռացրել էր Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին, որին բերման էին ենթարկել գաղտնի տեղեկություն ստանալու պահին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ