Ուկրաինան պետք է ամբողջովին մեկուսանա Ռուսաստանից երկաթե վարագույրով. Պոդոլյակ

9.07.2022 - 17:20 դիտում

Ուկրաինան պետք է ամբողջովին մեկուսանա Ռուսաստանից երկաթե վարագույրով։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:

«Երկաթե վարագույրը պարտադիր է։ Մենք պետք է ամբողջությամբ մեկուսանանք նրանցից»,- ասել է պաշտոնյան:

Պոդոլյակը խոստովանել է, որ դա կյանքի կոչելը դժվար կլինի, բայց Կիևը պետք է տեխնոլոգիապես, տնտեսապես, ֆինանսապես, էներգետիկ առումով վերակողմնորոշվի դեպի Եվրոպա և ցանկացած այլ շուկա, բացի ռուսականից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ