Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Վիննիցա քաղաքին

14.07.2022 - 19:59 դիտում

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Վիննիցա քաղաքին, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, շուրջ հարյուրը դիմել են բժշկական օգնության՝ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը:

Նշվում է նաև, որ քաղաքի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել, տուժել են բնակելի տներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է քաղաքացիական թիրախներ ընտրելու համար և տեղի ունեցածը որակել է «ահաբեկչական գործողություն»:

Russia Taday-ը վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել է, որ Վիննիցայում հարվածը հասցվել է Սպայի տան ուղղությամբ, որտեղ գտնվել է ազգայնականների տեղակայման ժամանակավոր կետը: Նման մոտեցում է հայտնել նաև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական Եվգենի Վարգանովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ