Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման պատճառով

Աննա Կոստանյան 14.07.2022 - 13:07
14.07.2022 - 13:07 դիտում

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ ի պատասխան Փհենյանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման:

Կիևը դատապարտել է ԿԺԴՀ-ի որոշումը՝ այն գնահատելով որպես «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու փորձ»:

«ԿԺԴՀ-ի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումն իրավաբանական հետևանքներ չի ունենա և չի փոխի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել են գերատեսչությունից:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման և նրանց հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ