Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին. Մեդինսկի

30.03.2022 - 19:27 դիտում

Ռուսաստանի նախագահի օգնական և ռուս-ուկրաինական բանակցություններում պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հերթական հայտարարությունն է արել Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան առաջին անգամ արձանագրել է իր պատրաստակամությունը՝ կատարել մի շարք կարևոր պայմաններ ապագայում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու նպատակով։

Մեդինսկու խոսքով՝ Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի սկզբունքային պահանջներին՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու և ռազմաբազաներ տեղակայելուց հրաժարվելու վերաբերյալ։ Բացի դրանից՝ Կիևն իր առաջարկություններում պարտավորվում է զորավարժություններ անցկացնել միայն երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։

«Երեկ Կիևի իշխանությունները բոլոր նախորդ տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարեցին Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ Նրանք մեզ փոխանցեցին թղթի վրա գրված ապագա համաձայնագրի սկզբունքները, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մերժում, Ուկրաինայի ապադաշինքային կարգավիճակի ամրագրում, հրաժարում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից»,- ասել է Մեդինսկին և ընդգծել, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում մնում է անփոփոխ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ