Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին. Բայդեն

Աննա Կոստանյան 13.12.2023 - 11:20
13.12.2023 - 11:20 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին, սակայն նրա անդամակցության հարցը կքննարկվի Ռուսաստանի հետ ռազմական գործողություններում հաղթանակից հետո։

Ըստ Բայդենի, Ուկրաինան դաշինքին ինտեգրելու մասին խոսակցությունն այժմ տեղին չէ, քանի որ ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի հենց հակամարտության վրա։

«Անկասկած, ՆԱՏՕ-ն կլինի Ուկրաինայի ապագայում։ Բայց, ինչպես արդեն ասացինք Վիլնյուսում, Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն, և պայմանները կատարվեն։ Այժմ մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում»,- ասել է ԱՄՆ նախագահը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան միանա դրան։ Հետո նա հայտարարել էր, որ Ուկրաինան «ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»: Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Հուլիսին Վիլնյուսում կայացած դաշինքի գագաթնաժողովից հետո որոշվել է, որ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները կատարվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ