Ուկրաինան այժմ F-16 կործանիչների կարիք չունի. Բայդեն

25.02.2023 - 14:16 դիտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային այժմ F-16 կործանիչներ հարկավոր չեն, ուստի առայժմ դրանց մատակարարումը Կիևին բացառվում է:
«Ուկրաինային այժմ տանկեր, հրետանի և հակաօդային պաշտպանություն է պետք: Այդ ամենն ուղարկվում է, որ նրանք կարողանան հաջողության հասնել գարնանը, ամռանը և վաղ աշնանը»,- նշել է Բայդենը:
Ավելի վաղ Ուկրաինային F-16-երի հնարավոր մատակարարմանն է անդրադարձել նաև Վոլոդիմիր Զելենսկին: «Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հետ պայմանավորվածություններ կան։ Մեր օդաչուները կսովորեն աշխատել F-16-երի հետ: Բանակցություններ ենք անցկացնում եվրոպական երեք պետության հետ։ Կկարողանանք ձեռք բերել այդ ինքնաթիռները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ