Ուկրաինայում 18-ամյա հայազգի զինծառայող է զոհվել. նա հետմահու ներկայացվել է «Արիության» շքանշանի

Աննա Կոստանյան 15.03.2022 - 18:44
15.03.2022 - 18:44 դիտում

Մարտի 1-ին Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ հերոսաբար զոհվել է Բուրյաթիայից 18-ամյա զինծառայող Դավիթ Հարությունյանը։ Ինչպես նշում է arigus.tv-ն, երիտասարդ մարտիկի մահվան մասին հայտնել են «Կյախտա-ինֆոյու24/7» խմբում:
Դավիթ Հակոբի Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Կյախտայում։ 2021 թվականի գարնանը տեխնիկումն ավարտելուց հետո զորակոչվել է ռուսական բանակ:
Նա մասնակցել է ՌԴ հատուկ գործողությանը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում։ Մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային-մարտավարական խմբի շարասյան կազմում առաջխաղացման հանձնարարություն է ստացել։ Արդյունքում ինքնագնաց հրետանային շարասսյունը խոցվել է։
Դավիթը մեքենայից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, տարել ապահով վայր, բայց ինքը թիկունքին բեկորային մահացու վնասվածքներ է ստացել։
Մարտական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հարությունյանը հետմահու ներկայացվել է «Արիության» շքանշանի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ