Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21.07.2022 - 20:49 դիտում
Հուլիսի 20-ին և 21-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր:
Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:
Դեսպանը վստահեցրել է, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը:
Տեղում հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ են տրամադրվել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:
Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ