Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

25.06.2022 - 13:29 դիտում

Հյուսիսատլանտյան դաշինքի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

«Կողմերը կունենան զգալի կորուստներ, կգերակշռի հրետանին, երկու երկրի զորքերը հերթով առաջխաղացում կգրանցեն, սակայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի ուժերը բավարար չեն, որպեսզի նրանցից մեկը վճռական հաղթանակ տանի մարտի դաշտում»,- կարծիք է հայտնել Ջոանեն։

Անդրադառնալով հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նա նշել է, որ դաշինքի անդամները կքննարկեն արևելյան թևում կառույցի ներկայության ամրապնդումը, զգալի ուշադրություն կդարձվի սևծովյան տարածաշրջանին։

Ջոանեն հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա կլինի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Առաջին անգամ գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ղեկավարները։ Լավ նորություններ կան Ռումինիայի, Ուկրաինայի համար»,- եզրափակել է գլխավոր քարտուղարի տեղակալը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ