Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի Մոսկվայի, այլ ոչ թե Արևմուտքի պայմաններով. Մեդվեդև

Աննա Կոստանյան 19.07.2022 - 16:53
19.07.2022 - 16:53 դիտում

Ռուսաստանը կիրագործի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները՝ չնայած Կիևին ամերիկյան զենքի մատակարարումներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ խաղաղություն կհաստատվի, սակայն Մոսկվայի, այլ ոչ թե Արևմուտքի պայմաններով:

«Չի բացառվում, որ ապագայում միջազգային մեխանիզմ ստեղծվի, որը կհետաքննի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի տարածք զենքի մատակարարումները»,- ընդգծել է Մեդվեդևը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, իր հերթին, վստահեցրել է՝ եթե Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսվեն, Ռուսաստանն ավելի կոշտ պայմաններ է առաջադրելու Կիևին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ