Ուկրաինայում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին. Պուտին

Աննա Կոստանյան 14.12.2023 - 16:09
14.12.2023 - 16:09 դիտում

Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին` հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին:

Նրա խոսքով՝ Մոսկվայի նպատակները չեն փոխվում. դրանցից են Ուկրաինայի ապաազգայնացումը, ապառազմականացումը և այդ երկրի «չեզոք» կարգավիճակի հաստատումը:

Պուտինը հավելել է, որ այժմ տեղի է ունենում նաև Ուկրաինայի ապառազմականացում:

«Այն ամենը, ինչ խոստացել են Արևմուտքում, Ուկրաինան ստացել է։ Բայց մենք միայն այսպես կոչված հակահարձակումից սկսած՝ ոչնչացրել ենք 747 տանկ, տարբեր դասի գրեթե 2,3 հազար զրահամեքենա։ Դա ապառազմականացումն է»,- նշել է ՌԴ ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ