Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

4.02.2023 - 18:06 դիտում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շահագործման համար անհրաժեշտ համատեղ ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Գերատեսչության ներկայացուցիչ Բորիս Զակուտնին նշել է, որ Ուկրաինայում «Բայրաքթար» կենտրոնի կառուցման վայրն արդեն համաձայնեցվել է: Նա հավելել է, որ երկկողմ գործակցությունն ամրապնդելու համար Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և «Բայքար» ընկերությունը հուշագիր են ստորագրել։

Իսկ Գերագույն ռադան համատեղ կենտրոնի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հավանություն է տվել Ուկրաինայի և Թուրքիայի կառավարությունների միջև բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տիեզերական արդյունաբերության ոլորտներում գործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ