Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 23.06.2026 - 19:51
23.06.2026 - 19:51 դիտում

Ուկրաինական հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այս բոլոր, ըստ էության, ահաբեկչական հարձակումները, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները, օրինակ՝ Բրյանսկի մարզում բելառուս երեխաներ տեղափոխող ավտոբուսի կամ Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանի ուղղությամբ, չեն փոխում և չեն կարող ազդել ռազմաճակատում, մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Պուտինը կարծիք է հայտնել, որ այդպիսի հարձակումները միայն խթանում են մարտիկներին մարտի դաշտում կատարել այն խնդիրները, որոնք իրենց առջև դնում է երկիրը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԶՈւ ղեկավարությունը հերքել էին Բրյանսկում բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսին հարվածելու հետ Կիևի առնչությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ