Ուկրաինայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մեկ օրում խոցել են 12 թիրախ. գլխավոր շտաբ

26.03.2022 - 12:44 դիտում

Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով խոցել են 8 տանկ, 17 միավոր զրահապատ և 11 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից:

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 12 թիրախ, մասնավորապես՝ 3 ինքնաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, 1 ուղղաթիռ և 5 թևավոր հրթիռ:

Գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողություններն առանձին ուղղություններով և հասցնում են ավիահարվածներ: Նշվում է, որ ուկրաինական ուժերը շարունակում են դիմադրություն ցույց տալ Խերսոնում, Գենիչսկում, Բերդյանսկում և այլ ուղղություններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ